National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.01.2010
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

  Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը   հերթական նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց հինգ միջազգային պայմանագրեր:

2009 թ. հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ մշակույթի, կրթության, երիտասարդության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Համաձայնագրի շրջանակներում կիրականացվեն երկու երկրների մշակութային, կրթական, գիտական եւ երիտասարդական ծրագրեր, համատեղ կոնֆերանսներ եւ սիմպոզիումներ, նախատեսվում է կրթաթոշակների փոխադարձ տրամադրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար, կլինի գիտական հրապարակումների, գրքերի, կրթական ձեռնարկների, ինչպես նաեւ հետազոտական, վիճակագրական եւ տեղեկատվական այլ նյութերի փոխանակում: Տիկին Պողոսյանը տեղեկացրեց, որ կստեղծվեն համատեղ հանձնաժողովներ, որոնք Հայաստանում եւ Լյուքսեմբուրգում հաջորդաբար նիստեր կգումարեն:

2009 թ. հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Համաձայնագրի նպատակն է զինված հարձակման, ագրեսիայի դիմագրավման եւ կողմերի հավաքական անվտանգությանն առնչվող սպառնալիքների եւ մարտահրավերների հակազդման համար ջանքերի միավորումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց 2009 թ. հունիսի 21-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի` ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հիմնումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ ամրապնդման համար: Դեսպանության գործունեությունը կդյուրացնի նաեւ մուտքի արտոնագրերի տրման կարգը:

2008 թ. սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագրի հիմնական զեկուցող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նպատակն է համագործակցել ՀԱՊԿ մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների, դրանց կազմի մեջ մտնող զորքերի եւ զորական կազմավորումների համար կադրերի պատրաստման գործում:

Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

2006 թ. դեկտեմբերի 13-ին Նյու-Յորքում ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (կից առարկությամբ) ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Նշվեց, որ կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք եւ հավասար օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից: Հարցի առնչությամբ պատգամավորները իրենց մտահոգությունները ներկայացրին հիմնական զեկուցողին: Քննարկումների արդյունքում կոնվենցիայի վերաբերյալ հանձնաժողովի որոշման ընդունումը հետաձգվեց մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստը, որը կկայանա փետրվարի մեկին:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am